Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ զորքերի պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով, արխիվ

ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերի պատրաստվածության մակարդակը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ պահանջներին, նրանց մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, հայտարարել է ռազմաքաղաքական դաշինքին գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ամփոփելով Ղրղըզստանում անցկացված «Անխախտ եղբայրություն» կարգախոսով զորավարժությունների արդյունքները։

Ղրղըզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ հոկտեմբերի 6-ին մեկնարկած վարժանքները տևել են մեկ շաբաթ։ Դաշինքի անդամ Հայաստանը դրանց չի մասնակցել։

Երևանը ռազմաքաղաքական դաշինքին մեղադրում է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին պատշաճ չարձագանքելու, կազմակերպության անդամ Հայաստանին անօգնական թողնելու համար։

XS
SM
MD
LG