Մատչելիության հղումներ

Բիշքեկում այսօր տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը


Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բիշքեկ, 12-ը հոկտեմբերի, 2023
Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բիշքեկ, 12-ը հոկտեմբերի, 2023

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Հանդիպումը նախ կանցկացվի նեղ կազմով՝ միայն առաջնորդների մակարդակով, ապա նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպմանը կմասնակցեն Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնի։

Երեկ Բիշքեկում հանդիպել են ԵՊՀ երկրների արտգործնախարարները։

XS
SM
MD
LG