Մատչելիության հղումներ

Ալիևը ժամանել է Բիշքեկ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Ղրղըզստանի նախարարների կաբինետի նախագահ-նախագահի աշխատակազմի ղեկավար Աքըլբեկ Ջափարովը և պաշտոնատար այլ անձինք։

Վաղը Բիշքեկում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով։ Ակնկալվում է, որ առաջնորդները համատեղ փաստաթղթեր կստորագրեն։

Այսօր նախատեսված է Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահն առավոտյան է ժամանել է Բիշքեկ։

XS
SM
MD
LG