Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտությունը


Ռեջեփ Թայիփ Էրդողան և Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռեջեփ Թայիփ Էրդողան և Վլադիմիր Պուտին, արխիվ

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի հակամարտության ընթացքը, դրա դադարեցման ուղիները և տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու հնարավորությունը:

Էրդողանն ասել է, որ իրեն մտահոգում են քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումները:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը կփորձի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։

XS
SM
MD
LG