Մատչելիության հղումներ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ժամանել է Զանգելան


Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ժամանել է Զանգելան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գլխավոր թեման «Զանգեզուրի միջանցքն» է։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Միհրդատ Բեզրփաշին ուղեկցում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ով նաև հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի համանախագահն է, վերջինս ներկայացրել է «Զանգելանում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքները և Արևելյան Զանգեզուրի տարածքում ստեղծված տրանսպորտային նոր ենթակառուցվածքները»։

Օրերս Թեհրանում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։

Ըստ IRNA գործակալության, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին թե՛ Խալաֆ Խալաֆովի, թե՛ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքը» հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»:

Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

XS
SM
MD
LG