Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Երևանին և Բաքվին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցություններին


ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, արխիվ:
ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, արխիվ:

Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ չլուծված հարցերը քննարկելու և լուծում գտնելու համար։

Այդ մասին հոկտեմբերի 2-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Անդրադառնալով Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակն ասել է, թե Վաշինգտոնը ողջունում է ՄԱԿ-ի առաքելության ժամանումը Լեռնային Ղարաբաղի շրջան:

«Ադրբեջանը երաշխավորում է, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պաշտպանված կլինեն»,- նշել է նա։

XS
SM
MD
LG