Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին կոչ է անում չհեռանալ երկրից և վերաինտեգրվել: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
«Եթե Ղարաբաղի հայ բնակչության մի մասը չի ցանկանում ապրել և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, մենք չենք կարող նրանց դա պարտադրել: Ընդհակառակը՝ մենք կոչ ենք անում հայ բնակչությանը չլքել իրենց բնակության վայրը և դառնալ Ադրբեջանի բազմազգ հասարակության մի մասը», - նշվում է հայտարարությունում։
Ըստ այդ փաստաթղթի, տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար Հայաստանը պետք է չխոչընդոտի հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացը:
«Հայաստանը պետք է կենտրոնանա երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված խաղաղության պայմանագրի և բանակցային գործընթացը հաջող ավարտին հասցնելու վրա», - ասվում է հայտարարությունում: