Առաջիկայում տեղի կունենա Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների նոր հանդիպումը:
ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, այն նույնպես նախատեսվում է անցկացնել Եվլախում:
Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա կլինի նախորդ հանդիպումների մասնակից, բանագնաց, խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը: Թե ով հերթական հանդիպմանը կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը չի հայտնում։
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ղարաբաղի հայերն ու Ադրբեջանի ներկայացուցիչները նախ հանդիպեցին Եվլախում, օրեր անց էլ Իվանյանում (Խոջալու)։