Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել շուրջ 28 հազար մարդ


Հայաստան - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ժամանում են Կոռնիձոր, 26-ը սեպտեմբերի, 2023թ․
Հայաստան - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ժամանում են Կոռնիձոր, 26-ը սեպտեմբերի, 2023թ․

Սեպտեմբերի 26-ի ժամը 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 հազար120 անձ:

Նրանցից 20 հազար 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 հազար 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, ՀՀ կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում։

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: 3 հազար 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1 305, Վայոց Ձոր` 700, Գեղարքունիք` 833, Տավուշ` 268, Արմավիր` 147 անձ:

XS
SM
MD
LG