Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ», - մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի նախօրեին հնչեցրած հայտարարությունները՝ այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Որևէ հստակություն այս հարցում դեռ չկա։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ», - պնդում է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումները «թե՛ Երևանի, թե՛ Բաքվի և թե՛ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»։

XS
SM
MD
LG