Մատչելիության հղումներ

Կտրականապես համաձայն չենք ԼՂ-ում տեղի ունեցողի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու փորձերի հետ․ Պեսկով


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Հայաստանի հետ տարբեր մակարդակներով շարունակվում է երկխոսությունը, հատկապես այս օրերին։ Նա հիշեցրել է, որ բոլորովին վերջերս կայացել է Ռուսաստանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը։

«Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ շիկացումը և կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի վրա դնելու փորձերի հետ, հատկապես ռուսական խաղաղապահների վրա, որոնք իսկական հերոսություն են դրսևորում, կատարելով իրենց գործառույթները ունեցած մանդատին համապատասխան»- ասել է Պեսկովը։

Նա ասել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, մերձավոր պետությունը։ «Հայաստանը մեզ մոտիկ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում»,- ամենօրյա հեռավար ճեպազրույցում լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG