Մատչելիության հղումներ

«Պատմում են, որ անփութություն է եղել». ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի պատճառների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի հաղորդվել


Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին մինչ այս պահը պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, «ըստ երևույթին, տեղի է ունեցել անփութություն»։

Բաբայանը «Ազատության» հետ զրույցում միաժամանակ շեշտեց՝ հստակ պատասխան տալու համար պետք է հետաքննություն կատարվի, բայց հարց է, արդյո՞ք այս իրավիճակում դա հնարավոր է անել։

Հարցին, թե բացառվո՞ւմ է ահաբեկչության հնարավորությունը, Արցախի նախագահի խորհրդականն ասաց, որ պետք է մասնագետները այդ հարցին պատասխանեն, ամեն դեպքում նշեց՝ «տեղում մարդիկ կան, պատում են, որ անփութություն է եղել»։

XS
SM
MD
LG