Մատչելիության հղումներ

Տուժածների կյանքը փրկելու համար օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. Արցախի ՄԻՊ


Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ, վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով՝ տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա:

Արցախի օմբուդսմենն ընդգծել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

Ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG