Մատչելիության հղումներ

Բաքուն հայտնում է՝ պայթյունից տուժածներին օգնելու համար Ստեփանակերտ են ուղարկվել բժշկական պարագաներ


Բաքուն հաղորդում է, որ պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար Ստեփանակերտ են ուղարկվել բժշկական պարագաներ:

APA գործակալության փոխանցմամբ՝ բուժպարագաներով բեռնված շտապ օգնության մեքենան ուղևորվել է դեպքի վայր:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ավելի վաղ հայտնել է, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG