Մատչելիության հղումներ

Երեկ Երևան տեղափոխված 23 վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեկ Լեռնային Ղարաբաղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխված 23 վիրավորներից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00 դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝16 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Վիրավորների տեղափոխումը Հայաստան իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:

Երեկ հաղորդվեց, որ առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում Հայաստան։

Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:

XS
SM
MD
LG