Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ և կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական էսկալացիայի կապակցությամբ և ընդգծել հրադադարի խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է Գուտերեշի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով Գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում, ի հավելումն հրադադարի պահպանման կոչին, համաշխարհային կազմակերպության ղեկավարն ընդգծել է «ՄԱԿ-ի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու բոլոր միջնորդական ջանքերին»։