Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շաբաթ երեկոյան հրապարակած տեղեկագրում հաղորդում է Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մասին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Թե երբ է տեղի ունեցել միջադեպը, չի հստակեցվում։
«Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել: Փոխհրաձգության արդյունքում Ադրբեջանի զինուժի մեկ զինծառայող վիրավորվել է», - ասվում է խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զորախումբը հավաստիացնում է, որ «շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ