Ռուսաստանի խաղաղապահները մարդասիրական բեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար, հայտնում է Դաշնության պաշտպանական գերատեսչությունը։
Համաձայն հաղորդագրության՝ այս պահին ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 50 տոննա բեռ, այդ թվում՝ պարենային պաշարներ և առաջին անհրաժեշտության պարագաներ:
Զորախմբի տրամադրության տակ է գտնվում տարածաշրջանի 826 բնակիչ, այդ թվում՝ 440 երեխա, որոնք դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, փոխացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։