Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել, հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Սոցիալական ցանցում նա տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է Սառնաղբյուրում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 7-ամյա աղջնակի պատմությունը:
«Որոշ վիրավոր երեխաների և նրանց հարազատների հետ իմ հարցազրույցները նոր դեպքեր են հայտնաբերել։ Առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել», - գրել է Բեգլարյանը X-ի իր էջում։
Մինչև այս պահը Արցախից հաղորդել են 32 զոհի, 200 վիրավորի մասին. սրանք նախնական տվյալներն են։