Մատչելիության հղումներ

Ըստ Կրեմլի՝ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների հիմքեր դեռ չկան


Կրեմլից հայտարարել են, որ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներ անելու համար հիմքեր չկան։

«Դեռ հիմքեր չկան Էթնիկ զտումների մասին խոսելու։ Կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք փոխանցում ենք մեր հնարավոր մտահոգությունը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է. - «Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ իրենց թիրախում միայն ռազմական օբյեկտներն են, և որ նրանք քաղաքացիական թիրախների ուղղությամբ չեն գործում, մենք ցանկանում ենք հուսալ, որ դա հենց այդպես է»:

Կրեմլում ուշադիր հետևում են իրավիճակին, նշել է Պեսկովը։

«Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքները և անվտանգությունը պետք է ապահովվեն»,- ասել է Կրեմլի խոսնակը։

XS
SM
MD
LG