Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ ՊԲ «ահաբեկչության» հետևանքով 6 մարդ է զոհվել, Ստեփանակերտը հերքում է


Արցախի պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակում Բաքվի պնդումը, թե ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել։

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը, մասնավորապես, հաղորդել է, թե ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կմ. հատվածում իբրև տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 19-ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ։

Բաքուն նաև հաղորդել է ադրբեջանցի 4 ոստիկանի մահվան մասին, որոնք Բաքվի պնդմամբ, զոհվել են Խոջավենդիի (Հադրութ) շրջանի Թաղավարդի թունել տանող ճանապարհին կրկին ականի պայթյունից, երբ փորձել են հասնել «ահաբեկչության վայր»։

«Հայաստանի և, այսպես կոչված, նրա ստեղծած ռեժիմի կողմից ռազմական սադրանքներն ու ահաբեկչական գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն և ճնշվեն՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG