Պատերազմը կանխելու համար օգտագործվում են բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները, մյուս միջոցների մասին Ազգային ժողովի ամբիոնից չեն խոսում, այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա արձագանքում էր ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ է անում իշխանությունը թույլ չտալու նոր էսկալացիա։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ այն, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի երկայնքով զինտեխնիկա է կուտակել, նշանակում է, որ պատրաստվում է նոր սադրանքի գնալ և նոր տարածքներ գրավել կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ ուզում է նոր բան ստանալ։
Ի՞նչ եք բանակցել և ինչ եք խոստացել, հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։ Փաշինյանը վստահեցրեց. - «Ես խոստացել եմ այն, ինչի մասին հրապարակային Դուք կարող եք գտնել ինտերնետում։ Դրանից դուրս ես որևէ բան չեմ խոստացել»։