Մատչելիության հղումներ

Իրադրությունը սահմանին լարված է մնում. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Իրադրությունը սահմանին շարունակում է մնալ լարված, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։

Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ընդգծեց, որ հումանիտար բեռների մատակարարումների համար բանակցություններում ու քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները՝ առանց մանրամասնելու, թե խոսքն ինչ բանակցությունների մասին է, ովքեր են դրանց մասնակցում։

XS
SM
MD
LG