Մատչելիության հղումներ

Ով վարչական ռեսուրսով է եկել՝ խնդրում եմ՝ գնա. վարչապետ


«Այն, որ մենք 2018 թվականից մինչև այսօր Երևանում ահռելի գործ ենք արել, այնքան գործ ենք արել, որ քաղաքապետի մի շարք ընդդիմադիր, նախկինում մեզ հետ աշխատած թեկնածուներ հիմա դա ատամներով և եղունգներով քաշում են դեպի իրենց կողմը»,- այսօր «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, թե այսօր իրենց մեղադրում են նախկին բարքերը վերադարձնելու՝ վարչական ռեսուրսներն օգտագործելու համար, ապա նկատեց. - «Ով վարչական ռեսուրսով է եկել՝ խնդրում եմ՝ գնա։ Որովհետև դա մեզ համար անարգանք է։ Վարչական ռեսուրսով գալը և բերելն անարգանք է և՛ եկողի, և՛ բերողի նկատմամբ։ Մենք այդ անարգանքին մեզ չենք ենթարկի»,- ասաց նա։

Անդրադառնալով հանրահայտ ռեպեր Սնուփ Դոգի համերգին ու հնչող քննադատություններին՝ երկրի ղեկավարն ասաց, որ դա Հայաստանի անվան համար են անում, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա. - «Որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել։ Հայաստանն ապրում է, զարգանում է, կա և լինելու»։

«Շատերը կամ քչերը, օգտվելով մեր կենտրոնացվածությունից Լեռնային Ղարաբաղի հարցի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա, դա փորձել են օգտագործել որպես շեղող մանյովր Հայաստանի կարգավիճակը կասկածի տակ դնելու համար:

Ինչո՞ւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը», - հավելեց նա։

XS
SM
MD
LG