Մատչելիության հղումներ

Մոսկվան հաղորդում է Սևաստոպոլի, Կիևը՝ Դանուբի նավահանգիստների վրա օդային հարձակումների մասին


Իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարք, արխիվ
Իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարք, արխիվ

Գիշերը հրթիռային հարվածներ են ուղղվել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ 10 հրթիռներից 7-ը խոցվել են, իսկ մնացած 3-ը հարվածել են Սևծովյան նավատորմի նավերի նորոգման գործարանին և վնասել այնտեղ տեղակայված երկու նավ։ Գործարանում մեծ հրդեհ է բռնկվել:

Բացի այդ, նախարարությունը պնդում է, որ 3 անօդաչու թռչող սարքեր ծովում միաժամանակ գրոհել են Սևծովյան նավատորմի նավերի ուղղությամբ, սակայն ոչնչացվել են։

Ուկրաինական կողմի փոխանցմամբ` գիշերը մի քանի ալիքներով ռուսական բանակի արձակած «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել են Դանուբի ուկրաինական նավահանգիստների, առաջին հերթին՝ Ռենիի վրա։ Հարավային պաշտպանական ուժերը խոցել են 32 անօդաչու թռչող սարք, սակայն որոշ անօդաչուներ ներխուժել և վնասել են նավահանգստի ենթակառուցվածքը, շենքերն ու բեռնատարները: Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ վիրավորվել է 7 քաղաքացիական վարորդ։

XS
SM
MD
LG