Մատչելիության հղումներ

Կիևը հաղորդում է ռազմաճակատում որոշակի առաջընթացի մասին


Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի մերձակայքում, սեպտեմբեր, 2023թ.
Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի մերձակայքում, սեպտեմբեր, 2023թ.

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է Բախմուտի մոտ՝ մի քանի կիլոմետր հարավ գտնվող Կլեշչեևկայում առաջընթացի մասին։

«Բախմուտի ուղղությամբ պաշտպանության ուժերը մասնակի հաջողություններ են գրանցում Դոնեցկի մարզի Կլեշչեևկայի շրջանում՝ հակառակորդին դուրս մղելով գրավյալ դիրքերից և համախմբվելով ձեռք բերված գծերում, ընթանում են ծանր մարտեր», - ասվում է գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունում։

Ռազմաճակատի մյուս ուղղություններում, դատելով ուկրաինական կողմի հաղորդագրությունից, էական փոփոխություններ չկան։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, իր հերթին, հայտարարել է, որ երկրի զինված ուժերն անցած շաբաթվա ընթացքում 2 քառակուսի կիլոմետր տարածք են ազատագրել Բախմուտի ուղղությամբ, իսկ ընդհանուր առմամբ՝ հակահարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր 49 քառակուսի կիլոմետր:

XS
SM
MD
LG