Մատչելիության հղումներ

Ուկրաինայում սպանված ռուս զինվորականների թիվը գերազանցել է 31 հազարը. զեկույց


Ուկրաինայում սպանված ռուս զինվորականների թիվը գերազանցել է 31 հազարը։ Այդ մասին ասվում է BBC ռադիոկայանի ռուսական ծառայության և Mediazona կայքի համատեղ կազմած զեկույցում:

Լրագրողները նշում են, որ խոսքը միայն անուններով և հուղարկավորության կոնկրետ վայրերով հաստատված զոհերի մասին է: Կորուստների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Սեպտեմբերի 8-ի դրությամբ հայտնի է դարձել 31 հազար 665 մահվան դեպք։ Զոհված զինծառայողներից 3534-ը զորակոչված էին: Զոհերի ամենամեծ կատեգորիան շարունակում են կազմել բանտարկյալները, սակայն նրանց նրանց թվի աճը տարվա առաջին կիսամյակի ընթացքում որոշակիորեն դանդաղել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG