Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային ATACMS տեսակի հեռահար հրթիռներ տրամադրելու հարցը․ ABC News


ATACMS
ATACMS
Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային կտրամադրի ATACMS տեսակի հեռահար հրթիռային համակարգեր, հաղորդել է ABC News հեռուստակայանը:

ATACMS հրթիռների հեռահարությունը կարող է գերազանցել 300 կիլոմետրը։ Փորձագետները նշում են, որ դա ուկրաինացիներին կընձեռի ռազմաճակատի գծի ետևում, այդ թվում՝ Ղրիմում, տեղակայված ռուսական ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու հնարավորություն:

Նախկինում Վաշինգտոնը հրաժարվել է ATACMS հրթիռներ տրամադրել Կիևին, ենթադրելով, որ նման զինատեակի առկայությունն էլ ավելի կսրի առճակատումը:

Այս տարի ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինային փոխանցել են Storm Shadow հրթիռներ, որոնց պաշտոնական հեռահարությունը 250 կիլոմետր է։ Ուկրաինան դրանք արդեն օգտագործել է Ռուսաստանի կողմից գրավված տարածքներին հարվածելու համար։

XS
SM
MD
LG