Մատչելիության հղումներ

ԵՄ-ն չի ճանաչում ԼՂ նախագահական ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»


Եվրամիությունը չի ճանաչում այսօր Ստեփանակերտում անցկացված նախագահական ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը։

Հայտարարությունը տարածած Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Եվրամիությունը կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն «ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքներին միտված քննարկումներին»:

«ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,- նշված է հայտարարությունում։

Արցախի Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանին ընտրեց Արցախի նախագահ։ Ընտրությունից ժամեր անց Բաքուն կոչ արեց միջազգային համայնքին դատապարտել Ղարաբաղի ընտրությունները:

XS
SM
MD
LG