Արցախի Ազգային ժողովը նախագահի ընտրության հարցով վաղը ժամը 11-ին հատուկ նիստ կգումարի։
Խորհրդրանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարել է, որ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:
Բաղունցը նաև տեղեկացրել է, որ Բաբայանին առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել՝ վերջին տասը տարում միայն Արցախի քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմումը ներկայացրեց ԱԺ։ Մինչև Արցախի նոր ղեկավարը ստանձնի պաշտոնը, նախագահի լիազորություններն իրականացնում է խորհրդարանի խոսնակ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը։