Արցախի Խորհրդարանի 5 ուժերից 4-ը՝ «Արդարություն»-ը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն, Դաշնակցությունն ու Արցախի ժողովրդական կուսակցությունը նախագահի թեկնածու են առաջադրել մի քանի օր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին, «Ազատությանը» հայտնեց Արցախի ԱԺ Քարտուղարության պետ Անահիտ Քոչարյանը:
«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն էլ հատնել է, թե նրանք քվեարկությանը չեն մասնակցի, նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։
Պատգամավորների խոսքով՝ նախագահի ընտրության առաջին փուլը այս շաբաթ օրն է՝ սեպտեմբերի 9-ին։