Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չի ճանաչի Ուկրաինայի գրավված տարածքներում ՌԴ անցկացրած ընտրությունների արդյունքները․ Բլինքեն


Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ուկրաինայի գրավված տարածքներում Ռուսաստանի անցկացրած ապօրինի ընտրությունների արդյունքները, X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նրա փոխանցմամբ, այդ «ընտրությունները» ոչ լեգիտիմ են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։

«ԱՄՆ երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունն Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- գրել է պետքարտուղարը և ավելացրել, որ Միացյալ Նահանգները կշարունակի Ուկրաինային սատարել «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:

Գալիք կիրակի օրը Ռուսաստանում տեղի կունենան տարբեր մակարդակների, այդ թվում՝ Պետական դումայի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ:

Մի շարք շրջաններում կընտրվեն ղեկավարների և տեղական օրենսդիր մարմինների պատգամավորներ։ Մոսկվան նախատեսում է նաև «քվեարկություն» կազմակերպել Ուկրաինայի գրավյալ տարածքներում։

XS
SM
MD
LG