Մատչելիության հղումներ

Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան։

«Հանձնակատարի պաշտոնում նրա առաջին այցը Վրաստան թույլ կտա քննարկել Վրաստանի առաջընթացը եվրոպական ինտեգրման ճանապարհին, մտքեր փոխանակել արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ավելի լայն հարցերի շուրջ», - հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։

Բորելը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նրա այցը կատարվում է Վրաստանի իշխող ուժի ու նախագահի միջև լարվածության ֆոնին։ «Վրացական երազանք»-ը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ ու նրա իմփիչմենթի գործընթաց է սկսել։

Զուրաբիշվիլին համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, իսկ Վրաստանի իշխող ուժն ու կառավարությունը քննադատվում են Ռուսաստանին մերձենալու քայլերի համար։

Եվրահանձնաժողովը ներկայումս ավարտում է Վրաստանի վերաբերյալ զեկույց կազմելու աշխատանքները, որտեղ գնահատվում է Եվրամիության առաջարկների իրականացման ընթացքը՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

XS
SM
MD
LG