«Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության այցելելով Գերմանիա։ Մեզ անհրաժեշտ է արձագանքել, դա առանց արձագանքի չի մնա», - հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
Նախօրեին կառավարությունը հաղորդել էր, որ հավանություն չի տվել եվրոպական մի շարք երկրներ այցելելու Զուրաբիշվիլիի նախաձեռնությանը, որի ընթացքում նա մտադիր է քննարկել Վրաստանին Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու հարցը։
Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ նախագահը միջազգային հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ է իրականացնում կառավարության համաձայնությամբ։