Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է Կուրչատով քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: Այդ քաղաքում է գտնվում Կուրսկի ատոմակայանը։
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է գրանցվել Կուրչատով քաղաքի ոչ բնակելի շենքում։ Այն մաքրվել է հրշեջ-փրկարարների ուժերով։ Տուժածներ չկան»,- գրել է Ստարովոյտը X-ի իր ալիքում։
Կուրչատովը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Երկու օր առաջ ևս քաղաքը հարձակման էր ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, որը, ըստ տեղի իշխանությունների, մխրճվել էր ոչ բնակելի շենքի մեջ։