Մատչելիության հղումներ

Ալյուրը Ստեփանակերտ հասցնելու հարցով բանակցությունները շարունակվում են․ Կարմիր մահիկի գլխավոր քարտուղար


Ադրբեջանական Կարմիր մահիկի գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը հայտարարել է, որ 40 տոննա ալյուրը Ստեփանակերտ հասցնելու հարցով բանակցությունները շարունակվում են, ադրբեջանական կողմը սպասում է պատասխանի։

«Արդեն չորս օր է՝ Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհին ենք, բանակցությունները շարունակվում են։ Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչև մեր բեռները հասնեն Խանքենդիի (Ստեփանակերտի) հայ բնակիչներին», - ասել է Միրզոևը։

Արցախի բնակիչները կտրականապես մերժում են Ադրբեջանից որևէ սննդամթերքի ներկրում, ինչպես նաև Աղդամի ճանապարհի գործարկումը՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG