Մատչելիության հղումներ

«Georgian Airways»-ն արգելել է Վրաստանի նախագահին թռչել ընկերության ինքնաթիռներով


Վրաստանի «Georgian Airways» ավիաընկերությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չի տա իր ինքնաթիռ նստել, ասել է ավիափոխադրողի տնօրենը։

Այսպես «Georgian Airways»-ն արձագանքել է նախագահի բոյկոտին։

Սալոմե Զուրաբիշվիլին ի նշան բողոքի հրաժարվել է օգտվել Ռուսաստան ուղիղ չվերթ կատարած վրացական ավիաընկերության ծառայություններից: Նա դատապարտել էր Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը, քաղաքացիներին կոչ արել հետևել իր օրինակին և բոյկոտ հայտարարել «Georgian Airways»-ին:

«Տիկին Սալոմեն հայտարարել է ազգային ավիաընկերությանը բոյկոտելու մասին: Մենք նրան պերսոնա նոն գրատա ենք հայտարարում, և քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից, մենք թույլ չենք տա նրան ինքնաթիռ նստել»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG