Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը կրակել է Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ԼՂ ՊԲ


Արցախի ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Այսօր ժամը 9:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը:

«Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի է՛լ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը», - ասված է ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նախօրեին էլ Ստեփանակերտը հաղորդել էր Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ ադրբեջանական կողմից երկու անգամ կրակ բացելու մասին:

XS
SM
MD
LG