Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Մարտունու շրջանում


Ռուս խաղաղապահները Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահները Արցախում, արխիվ

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Մարտունու շրջանում: Այդ մասին ասված է երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած ամենօրյա տեղեկագրում:

«Տուժածներ չկան: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննություն է իրականացնում տվյալ փաստով», - փոխանցում է տեղեկագիրը՝ առանց հավելյալ մանրամասների:

Արցախի ոստիկանությունը երեկ հաղորդել էր նախօրեին երեկոյան Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակոցների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG