Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ցանկանում է, որ Աղդամի ճանապարհը դառնա Ղարաբաղի հայերի ինտեգրման մեկնարկային կետ․ Հաջիև


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր մի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղեկցել է Աղդամ և հայտարարել, թե Բաքուն ցանկանում է, որպեսզի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը դառնա հայերի ինտեգրման մեկնարկային կետ։

«Այս ճանապարհը շեշտակի կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, և այդ կերպ հնարավոր կլինի հասցնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ղարաբաղցի հայերին։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտագործել այս ճանապարհը իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներում իրացնելու համար։ Բայց այս ճանապարհից օգտվելու փոխարեն արգելապատնեշներ են տեղադրվում։ Ադրբեջանի առաջարկն է այս ճանապարհը դարձնել ելակետ ղարաբաղցի հայերի վերաինտեգրման համար», - Հաջիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդգծում են, որ Աղդամի ճանապարհից օգտվելու Բաքվի առաջարկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունը վերանայելու փորձ է, և որ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքից հետո միայն կարող են քննարկել այլընտրանքային տարբերակներ:

XS
SM
MD
LG