Մատչելիության հղումներ

Մոսկվան Բաքվին ու Երևանին առաջարկներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի թուլացման ուղղությամբ


Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում Մոսկվայում, 25-ը հուլիսի, 2023թ․
Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում Մոսկվայում, 25-ը հուլիսի, 2023թ․

Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման ընթացքում ռուսական կողմը լուծումներ է առաջարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Առանց զգայուն մանրամասներ բացահայտելու՝ կարող եմ ասել, որ մեր կողմից առաջարկվել են փոխզիջումային լուծումներ՝ լարվածությունը թուլացնելու համար, ինչը կողմերն ընդունել են «տնային մշակման»,- ՏԱՍՍ գործակալության հետ զրուցում ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ չհստակեցնելով ռուսական կողմի առաջարկների բովանդակությունը։

Գոնչարը փոխարենը հույս է հայտնել, որ «մարդասիրական նկատառումները, հասարակ մարդկանց նկատմամբ հոգատարությունն ավելի վեր կլինեն, քան Բաքվի և Երևանի քաղաքական տարաձայնությունները»։

Խոսելով կողմերի միջև տարաձայնություններից՝ ռուսաստանցի դիվանագետը կարծիք է հայտնել, թե Հայաստանն ու Ադրբեջանը «դեռևս պետք է լուծումներ գտնեն մի շարք բարդ թեմաների շուրջ»։

«Դրանցից ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու և համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանման խնդիրն է՝ Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան։

XS
SM
MD
LG