Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Նրանք անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները՝ ընդգծելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը: