Մատչելիության հղումներ

«Մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է»․ Միլլեր


ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, թե տեղյակ չէ ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի տարածաշրջան կատարելիք այցից։

Պետքարտուղարության ներկայացուցիչը վերստին կրկնել է՝ Վաշինգտոնում հավատում են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

«Ինչպես մենք հետևողականորեն հայտարարել ենք՝ մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է: Ահա թե ինչու մենք շարունակում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումները՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Միլլերը։

Լուիս Բոնոն այս շաբաթ է այցելելու տարածաշրջան։ ԱՄՆ դեսպանությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դիվանագետը Երևանում կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։

XS
SM
MD
LG