Մատչելիության հղումներ

Ղրիմում զինամթերքի մեծ պահեստ է բռնկվել, պայթյունները շարունակվում են արդեն մի քանի ժամ


Ղրիմում զինամթերքի պահեստի հրդեհը, 19-ը հուլիսի, 2023թ.
Ղրիմում զինամթերքի պահեստի հրդեհը, 19-ը հուլիսի, 2023թ.

Ղրիմում զինամթերքի մեծ պահեստ է բռնկվել, պայթյունները շարունակվում են արդեն մի քանի ժամ։ Իշխանությունները փակել են թերակղզու գլխավոր մայրուղին և տարհանում են շրջակա գյուղերի բնակիչներին։

Ղրիմի՝ ռուսական իշխանությունների կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ասել է, որ ավելի քան երկու հազար մարդ է պլանավորվում տարհանել հրդեհին մոտ գտնվող բնակավայրերից։ «Պլանավորվում է չորս բնակավայրերի բնակիչների ժամանակավոր տարհանում», - գրել է նա իր Տելեգրամ ալիքում։

Ակսյոնովը նաև հայտնել է, որ հրդեհի բռնկման պատճառով փակվել է «Տավրիդա» մայրուղին։

XS
SM
MD
LG