Մատչելիության հղումներ

Կոնաշենկով. «Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինային հատուցման հարված են հասցրել»


ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկով, արխիվ
ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկով, արխիվ

Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով հատուցման լայնածավալ հարված են հասցրել Օդեսայի և Նիկոլաևի շրջանի օբյեկտներին, որտեղ «ուկրաինացիները ծովային անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություններ են ծրագրել»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը հատուցման հարված են հասցրել բարձր ճշգրտության ծովային զինատեսակներով այն օբյեկտներին, որտեղ Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել», - ասել է Կոնաշենկովը։

Նրա փոխանցմամբ՝ Նիկոլաևի և Օդեսայի տարածքում ոչնչացվել են պահեստներ, որտեղ պաշարված էր Ուկրաինայի բանակի համար նախատեսված մոտ 70 հազար տոննա վառելիք:

Ռուսաստանը Կիևին է մեղադրել նախօրեին Ղրիմի կամրջին հասցված հարվածի համար, որի հետևանքով կամրջի մի հատվածն ավերվել է և երկու մարդ է զոհվել:

Նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ ռուսական կողմն անպայման պատասխան կտա այդ գրոհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG