Մատչելիության հղումներ

Վրաստանի պատվիրակությունը կմասնակցի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին


Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, արխիվ, Թբիլիսի:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, արխիվ, Թբիլիսի:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի ղեկավարած պատվիրակությունը ներկա կլինի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 11-ից 12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Դարչաշվիլին կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքին, որի ընթացքում պետք է քննարկվեն համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ն Վիլնյուսում կհայտարարի Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն անվերապահորեն սատարելու մասին:

XS
SM
MD
LG