Մատչելիության հղումներ

Շվեդիան Վիլնյուսի գագաթնաժողովի օրերին չի հասցնի անդամակցել ՆԱՏՕ-ին


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ, Բրյուսել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ, Բրյուսել:

Շվեդիան հուլիսի 11-ից 12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի հասցնի անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ Թուրքիայի կողմից հայտի վավերացումը նախքան գագաթնաժողովը հնարավոր չի լինի ապահովել: Այդ մասին այսօր Բրյուսելում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Վավերացումը չի կարող իրականացվել մինչև հաջորդ երկուշաբթի, բայց մենք կարող ենք քաղաքական որոշումը համաձայնեցնել»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ հուլիսի 10-ին Վիլնյուսում հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ և կքննարկի մնացած տարաձայնությունների կարգավորման հնարավորությունները:

«Այսօր առաջխաղացում ենք ապահովել, մենք կշարունակենք աշխատել նաև հանգստյան օրերին, իմ առաքելությունն է Թուրքիայից երաշխիքներ ստանալ Շվեդիայի հայտը վավերացնելու վերաբերյալ»,- ասել է Ստոլտենբերգը:

XS
SM
MD
LG