Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ հայկական կողմը «գնդակոծել է» Նախիջևանի ուղղության ադրբեջանական դիրքերը


Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր հայկական զինված ուժերը ժամը 10:40-ից 11:00-ը «գնդակոծել են» Նախիջևանի Հայդարաբադ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Հայկական կողմը ավելի վաղ հայտարարել է, որ այսօր՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG