Պեկինում հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ծինպինն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բանակացությունների ընթացքի և արդյունքների մասին կողմերը մանրամասներ առայժմ չեն հաղորդում։
Բլինքենը ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Չինաստան է այցելում նախագահ Ջո Բայդենի նախագահության օրոք։ Այցը նախատեսված էր ամիսներ առաջ, սակայն երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են ամերիկյան օդային տարածքում չինական օդապարիկի հայտնաբերման ֆոնին։