Միացյալ Նահանգների օդուժը Ալյասկայի մերձակայքում անհայտ պատկանելության թռչող օբյեկտ է ոչնչացրել, անցած գիշեր հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Պատրիկ Ռայդերը։
«Միացյալ Նահանգների նախագահի հրամանով՝ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ենթակայության ներքո գործող ռազմական օդանավերից մեկը Ալյասկայի հյուսիսային ափամերձ գոտում անհայտ թռչող օբյեկտ է ոչնչացրել», - հայտնել է ամերիկացի գեներալը՝ նշելով, որ այն ոչ մեծ մեքենայի մեծության էր, գտնվում էր շուրջ 12 կիլոմետր բարձրության վրա և «տեսականորեն կարող էր վտանգ ներկայացնել այս շրջանում չվերթներ իրականացնող քաղաքացիական օդանավերի համար»։
Գեներալ Ռայդերը հատուկ ընդգծել է, որ խոցված օբյեկտը օդապարիկ չէր, իսկ դրա պատկանելությունը կհստակեցվի միայն հավելյալ ուսումնասիրություններից հետո։